երեքշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2024
Չէի պատկերացնի, որ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից նման համերաշխհ մոտեցում կլինի. Մենուա Սողոմոնյան

Չէի պատկերացնի, որ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից նման համերաշխհ մոտեցում կլինի. Մենուա Սողոմոնյան

Ես երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում, ստացիոնար պայմաններում, իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն, այսպիսի  մոտեցում, ըմբռնում, որ բոլորս գտնվում ենք նույն նավի վրա, ծովը փոթորկված է, և եթե չկարողանանք միասին, համերաշխ նավարկել դեպի խաղաղ ափեր, ապա կկործանվենք: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և քաղաքական ուժերի հանդիպման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են հնչում, բայց միասնաբար  լինելու և ընթանալու դեպի իշխանափոխություն, երկիրը դուրս հանելու խորագույն անվտանգային, և ռեսուրսները ներդնելու պատրաստակամություն ես նկատեցի»,-ասաց Մենուա Սողոմոնյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք կան հարցեր, որոնց շուրջ ամեն դեպքում համաձայնության չեն եկել:

Մենուա Սողոմոնյանի խոսքով, նոր վարչապետի թեկնածուի անուններ նույնպես քննարկվում են, բայց ինքը իրավազոր չէ անուններ բարձրաձայնել:

«Բնականանար միայն իշխանափոխությամբ երկրի բոլոր խնդիրները չեն լուծվի, ենթադրում եմ, որ այս համախմբումը պետք ա լինի նաև հետիշխանափոխական շրջանում»,-ասաց Մենուա Սողոմոնկանը` կարևորելով Բագրատ Սրբազանի կազմակերպած հանդիպումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև մասնագիտական հանրույթների հետ:

  • Կիսվել: