չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Չավուշօղլուի ազգայնական ժեստը չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրառում է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: