երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չավուշօղլու. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին»

Չավուշօղլու. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին, Ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:

«Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա: Մենք որպես Թուրքիա աջակցում ենք դրան»,-ասել է նա: 

  • Կիսվել: