ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չափազանց կարևոր է Թուրքիայի տնտեսական հենքը թուլացնելը. պատգամավոր

Չափազանց կարևոր է Թուրքիայի տնտեսական հենքը թուլացնելը. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել իր ֆեյսնբուքյան էջում՝ կարևորելով Թուրքիայի տնտեսական հենքը թուլացումը։ 

«Քանի որ մենք պատերազմում ենք նաև Թուրքիայի դեմ, կարծում եմ՝ չափազանց կարևոր է նաև Թուրքիայի տնտեսական հենքը թուլացնելը։

Նայում եմ 2020 թ․ հունվար-հուլիսի օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) դինամիկան Թուրքիայում ու տեսնում եմ, որ ՕՈՒՆ-ի ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը բաժին է ընկնում Եվրոպային։

Հարգելի՛ եվրոպական երկրներ, եթե արդեն իսկ արձանագրել եք, որ Թուրքիան եվրոպական ընտանիքին հարիր վարքագիծ չի դրսևորում, միգուցե սկսեք տնտեսական պատժամիջոցներից ու, որպես առաջին քայլ, արգելեք ձեր ռեզիդենտներին Թուրքիայում ներդրումներ կատարել։

Որպեսզի պարզ լինի, ներկայացնեմ նաև Եվրոպայում այն երկրները, որոնց մասնաբաժինը էական է եղել 2020 թ. հունվար-հուլիսի արդյունքներով (ներկայացրել եմ 4%-ից բարձր ՕՈՒՆ կատարած եվրոպական երկրները)։

Ինչպես նկատում եք, նշված երկրները կայուն հետաքրքրություն են ցույց տվել Թուրքիայում ներդրումների նկատմամբ, որի մասին է վկայում նաև 2019 թ. ամփոփ վիճակագրությունը։ Այս երկրների կողմից պատժամիջոցների կիրառումը չափազանց կարևոր է ընդհանուր համատեքստում»:

 

  • Կիսվել: