կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ցեղասպանությունից հետո սա հայոց պատմության ամենածանր հարվածն էր, ամենածանր տարածքային ու մարդկային կորուստները․ Զոհրաբյան

Ցեղասպանությունից հետո սա հայոց պատմության ամենածանր հարվածն էր, ամենածանր տարածքային ու մարդկային կորուստները․ Զոհրաբյան

Ժամանակն ու քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե պարտությունը պատերազմում եղել է անմեղսունակությա՞ն, տգիտությա՞ն, դիլետանտիզմի՞, խելահեղ փառասիրությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք: Այս մասին այսօր ԱԺ—ում խորհրդարանում ռազմական դրությունը հանելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զհրաբյանը։

«Այն մայրերը, որոնք ասում են՝ փրկվեցինք, մեր որդին փրկվեց, մյուս 5 հազարը ոչինչ, որ մահացան, ո՛չ, սիրելինե՛րս, ես ուրախ եմ, որ ձեր որդիները փրկվեցին, բայց իմացե՛ք՝ թուրքի սահմանն այլևս Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Եվ, այո՛, ամեն օր ձեր որդիները նորից լինելու են շատ ավելի մեծ վտանգի տակ»,- նշեց Զոհրաբյանը:

Երբ տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, ես հազարապատիկ ավելի ատեցի ձեզ բոլորիդ, որովհետև դուք հանձնեցիք իմ հայրենիքը՝ նշեց պատգամավորը:

«Ցեղասպանությունից հետո սա հայոց պատմության ամենածանր հարվածն էր, ամենածանր տարածքային ու մարդկային կորուստները: Երբ ՌԴ նախագահն ասեց, որ կարելի էր ավելի ադեկվատ պահի կանգնեցնել, ավելի քիչ տարածքային կորուստներ կունենայինք, ավելի քիչ զոհեր կլինեին, բայց որևէ մեկդ այդ ժամանակ չկարողացաք բռնել այդ մարդու ձեռքը»,- նշեց Զոհրաբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավորիների կողմից հնչեցվող արտահայտությանը, թե վտանգը կա, դրա համար չի հանվում ռազմական դրությունը, նշեց՝ վտանգը այսուհետ միշտ է լինելու:

Ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն լինի ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում իրավական ճանապարհով սկսել պարտված վարչապետի իմփիչմենթի գործընթացը՝ նշեց պատգամավորը:

  • Կիսվել: