երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է. Սուքիասյան

Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է. Սուքիասյան

Ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարվու՞մ է։

՛՛Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում։ Նախ՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։ Եվ դա մեզ պետք է դաս լինի, ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ դաս լինի, որ մենք ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չէ, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ՛՛-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է:

՛՛Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքն ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում՛՛,-ասաց Սուքիասյանը:

  • Կիսվել: