Ցավում եմ, որ հայկական ժամանակի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ․ Գորգիսյանը՝ Փաշինյանին
Չգիտեմ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է ԼՀԿ պատգամովր Գևորգ Գորգիսյանը։
«Հ.Գ. ցավում եմ, որ հայկական ժամանակի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ»,- գրել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր ԱԺ նիստում վարչապետը հետևյալ հայտարարությունն էր արել, դիմելով պատգամավորին․
«Երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու։ Ես պարզ ասում եմ՝ նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի։ Ես չգիտեմ, հիմա կարող է իշխանությանը ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին հարցրեք»։


