հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինսիտուտը չի վերանալու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին հարցրեք. Փաշինյան

Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինսիտուտը չի վերանալու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին հարցրեք. Փաշինյան

Պետական գնումների ոլորտում Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում վերացնել կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինստիտուը, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։

«Երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու։ Ես պարզ ասում եմ՝ նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի։ Ես չգիտեմ, հիմա կարող է իշխանությանը ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին հարցրեք»,- դիմելով Գորգիսյանին հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց նաև, որ կանխատեսում են, թե կապիտալ շինարարությունը կկանգնի, սակայն այդպես չէ՝ բոլոր կապիտալ շինարարություններն ըստ պլանի ընթանում են:

Նա պնդեց, որ Հայաստանի պետական գնումների 85 տոկոսը մինչև 10 մլն դրամանոց գնումներն են, իսկ կառավարության կարգավորումներով մինչև 10 մլն-անոց գնումներում բանկային երաշխիք չի պահանջվում։
«Կապիտալ շինարարությունը սկսել է և մեծ թափով է իրականանում և հընթացս ծավալները ավելանալու են և չի կարող որևէ մեկը շահագրգիռ լինել այդ պրոցեսով, քան ՀՀ կառավարությունը», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: