ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին. Հրաչյա Հակոբյան

Ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին. Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել ուկրաինական ճգնաժամի մասին և հայերենին կից հրապարակել նույն տեքստի ուկրաիներեն թարգմանությունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների։

Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը։

Як голова групи дружби Вірменія-Україна Національних зборів Республіки Вірменія, я з болем слідкую за розвитком ситуації в Україні, яка вже спричинила багато людських жертв та призвела до катастрофічних наслідків.

Я впевнений, що можливості дипломатичного вирішення проблеми не вичерпані, сподіваюся, що перемовини, що тривають, призведуть до якнайшвидшого мирного вирішення проблеми».

  • Կիսվել: