կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցավոք, հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի. Թովմասյան

Ցավոք, հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի. Թովմասյան

ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է ԱՄՆ դեսպանատան՝ այսօր հրապարակած նախազգուշացմանը։

«Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով՝ եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:

Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք, հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի: Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին:

Տեղեկացնեմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել.

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է գնալ

Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանը:

  • Կիսվել: