երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցանկանում ենք՝ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ ՀՀ-ն ու Ադրբեջանը քննարկեն ցանկացած հարց, որը կօգնի վերականգնել վստահությունը. Դարչիաշվիլի

Ցանկանում ենք՝ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ ՀՀ-ն ու Ադրբեջանը քննարկեն ցանկացած հարց, որը կօգնի վերականգնել վստահությունը. Դարչիաշվիլի

Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Վրաստանը ջատագովում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հասնելուն: Այս մասին Եվրոպական ինտեգրման և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իլիա Դարչիաշվիլին, տեղեկացնում է 1tv.ge-ն:

Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է հարևան հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին ապագայում մեր հարևանների համար լինի մի վայր, որտեղ նրանք կարող են քննարկել ցանկացած արդիական հարց, որը կօգնի վերականգնել կողմերի միջև վստահությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: