երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ՝ Ալվինա Գյուլումյանի առաջ. Չալաբյան

Ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ՝ Ալվինա Գյուլումյանի առաջ. Չալաբյան

Ազգային օրակարգ կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է, որ ցանկանում է խոնարհվել Ալվինա Գյուլումյանի՝ խիզախ և իմաստուն կնոջ առաջ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, և շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան և քաղաքացիական պարտքը։

Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյլումումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը, և այնուհետև 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։

Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարյերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշևիկյան օրենքները, և մեր երկիրը աստիճանաբար կվերածեն «բանանային հանրապետության», որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։

Մենք դա թույլ չեք տալու, և հետևողական կռվելու ենք նեոբոլշևիկյան դիկտատուրայի դեմ, մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և նրա պես բոլոր պետության նվիրյալներին, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջև»։

  • Կիսվել: