Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել. Մհեր Գրիգորյան
Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչին ի պատասխան լրագրողներից մեկը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարում էր այն մասին, որ առանց Ադրբեջանի զորքերի Հայաստանի տարածքից դուրսբերման և հայ ռազմագերիների վերադարձման հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները Ադրբեջանի հետ, այնինչ՝ բանակցությունները փաստացի վերսկսվել են:
Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին` փոխվարչապետը հայտնեց, որ այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են:
«Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա` սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ: Ճանապարհների վերականգնման մասով դեռևս ավելի շատ քննարկվում է տեխնիկական լուծումների հարցը»,- եզրափակեց Գրիգորյանը: