երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցանկացած քիչ թե շատ տեղեկացված մարդ գիտի, որ ՀՀ տնտեսության աճը կապված է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ․ Կոպիրկին

Ցանկացած քիչ թե շատ տեղեկացված մարդ գիտի, որ ՀՀ տնտեսության աճը կապված է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ․ Կոպիրկին

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել՝ հաշվի առնելով այն իրականությունն ու օգուտները, որ կարող է երկիրը ստանալ այս տնտեսական միավորմանը միանալով, քիչ թե շատ տեղեկացված մարդ գիտի, որ Հայաստանի տնտեսության աճը պայմանավորված է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եկեք նայենք այսօր։ Տնտեսության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդ կընդունի, որ Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ կապերի շնորհիվ է։ Այս մասին վկայում է վիճակագրությունը։ Եվ դրա համար օրինաչափ է, որ Հայաստանը այժմ ղեկավարում է ԵԱՏՄ-ն», - ասել է նա՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը մշտապես ձգտում էր դեպի Եվրամիություն, սակայն մի գիշերում «մեզ ստիպեցին մտնել ԵԱՏՄ»։

«Այն, ինչ ասում է պարոն Սիմոնյանը, կարծես թե հակասում է Հայաստանի պաշտոնական քաղաքականությանը», - նկատել է նա։

  • Կիսվել: