ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցանկացած պնդում, թե մենք այլ գործունեությամբ ենք զբաղվում, անհիմն է և զրպարտություն. Մարագոսը՝ Բաքվին

Ցանկացած պնդում, թե մենք այլ գործունեությամբ ենք զբաղվում, անհիմն է և զրպարտություն. Մարագոսը՝ Բաքվին

ԵՄ դիտորդական առաքելությունը շատ հստակ ձեւավորված մանդատ ունի: Այն բացազատվում է հայ-ադրբեջանական սահմանի հայաստանյան կողմում, եւ զբաղվում է բացառապես նրանով, ինչ նշված է իր մանդատում` ապահովել իր ներկայությունը եւ պարեկային շրջայցներ կատարել, հենց այն ճշգրիտ նպատակով, որ օգնի տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունը: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ԵՄ առաքելությունից Ադրբեջանի դժգոհություններին:

«Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել, որը կարող է հաստատել առաքելության ղեկավարը:

Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն որեւէ այլ գործունեությամբ մեր զբաղվելու մասին, բացարձակապես անհիմն է: Սա է ԵՄ-ի դիրքորոշումը, ԵՄ երկրների դիրքորոշումը: Եմ անդամ երկրներն իրենց անսասան օժանդակությունն են հայտարարել  այս աառաքելությանը: Մենք հաստատակամորեն միտված ենք խաղաղության եւ կյունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ, ինչը, ըստ Բաքվի, «հակասում է այս առաքելության և նրա գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»։

Նշվել է, որ ի տարբերություն տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման հայտարարված նպատակների, «առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

ԵՄ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալ»՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։

  • Կիսվել: