ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցանկացած դժբախտ պատահար՝ բերել և կապել  քաղաքական գործընթացների հետ, առնվազն, անբարոյականություն է․ Հովհաննիսյան

Ցանկացած դժբախտ պատահար՝ բերել և կապել քաղաքական գործընթացների հետ, առնվազն, անբարոյականություն է․ Հովհաննիսյան

«Դեպքի մասին մեր հանրությունը տեղեկացվել է, ամենևին կարիք չկա գույները խտացնել, դրանք արդեն իսկ խիտ են։ Մամուլը  չի գրում,այլ խոսում են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, և նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք էլի զբաղվում են դժբախտության և ողբերգության  կապիտալիզացիայով, ինչպես, որ միշտ արել են։ Ցանկացած դժբախտ պատահար , որ տեղի կունենա այս երկրում, բերել և կապել  քաղաքական գործընթացների հետ՝ առնվազն անբարոյականություն է» , - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, նշեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Իմ գործընկեր Մաթևոս Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ,  երբ ընդդիմադիր պատգամավորներն  իրար հերթ չտալով վերցրել էին դեռ չճշտված, կիսատ հրապարակումը  և դա  միանգամից փաթեթավորում էին, որպես քաղաքական  երանգ ունեցող միջադեպ։ Ասատրյանը հերքել է այդ ամենը և դրան հավելելու որևէ բան չկա, ոստիկանությունը հայտարարություն է տարածել դեպքի մանրամասների վերաբերյալ»,- նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորի համոզմամբ, այս դեպի  վերաբերյալ հանրության  համար բաց հարցեր չկան և միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի, իսկ դրան հաջորդող  գործընթացները՝ Հովհաննիսյանը որակեց «աբսուրդի ժանր»․ «Կուսակցության շենքի դիմաց երեկվա տեղի ունեցածն էլ էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն էլ  են աբսուրդ, երբ նրանք փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց  քաղաքական հայրերի միջև։ Չի ստացվելու։ Այդ մարդկանց կառավարման տարիներին եղել է հոկտեմբերի 27, մարտի 1, մի շարք  այլ դեպքեր, որոնք մեր հանրությունը տեսել է և գիտի, առհասարակ ով՝ ով է։ Բնավ չի ստացվելու մոլորեցնել մեր հանրությանը մեդիափուչիկների միջոցով »։

Երբ լրագրողները խնդրեցին Հովհաննիսյանի մեկնաբանությունը Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատման մասին, նա նշեց՝ ոստիկանությունը այդ հարցով պետք է պարզաբանում տա և հայտնի՝  սպանության հետ այդ պաշտոնանկությունը  կապ ունի, թե չունի։

  • Կիսվել: