կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Բուլղարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Բուլղարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Բուլղարիայի ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ զարգացումները:

«Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը և ակնկալում է, որ կողմերը շուտով կստորագրեն ու կվավերացնեն այդ համաձայնագիրը: Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար կայունության և տնտեսական առաջընթացի ժամանակը»,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: