երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել տաճարում  տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհեր բարեխոսական կարգ

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհեր բարեխոսական կարգ

Ապրիլի 24-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճարում տեղի ունեցավ 1915թ․ Օսմանյան կայսրությունում զոոհված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ հանդիսապետությամբ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին տաճարի բակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ:

May be an image of 4 people and outdoors

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության անձնակազմը, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանն ու Ռումինիայի հայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև ռումինացի բարեկամներ, ովքեր այս անգամ ևս եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու պատմության ընթացքում բազմաթիվ ծանր տառապանքների միջով անցած հայ ժողովուրդին։ Այնուհետև ներկաներին դիմեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

May be an image of 2 people, people standing, flower and outdoors

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի մի շարք հայաբնակ քաղաքներում, ինչին անդրադարձել են տեղական և հայկական ԶԼՄ-ները։

May be an image of 4 people, people standing and outdoors

May be an image of monument and outdoors

 

  • Կիսվել: