կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԲՏԱ նախարարը ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները

ԲՏԱ նախարարը ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հյուրընկալել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարներին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ընդգծել եմ մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները։

Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող մեր անելիքները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը»,- գրել է նա:

  • Կիսվել: