«Բրյուգեն» Ադամյանի մասնակցությամբ հաղթել է «Անտվերպենին»
Բելգիայի առաջնության շրջանակներում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Անտվերպենին»։ Գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Բուչանանը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։