կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բրազիլիայի կառավարությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Բրազիլիայի կառավարությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները։ Այս մասին ասված է Բրազիլիայի կառավարության հայտարարության մեջ։

«Բրազիլիան խրախուսում է կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես ամուր և կայուն խաղաղության ճանապարհ և հայտնում է իր ակնկալիքը, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ»,- նշված է հայտարարության մեջ։ 

 

  • Կիսվել: