շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բրազիլահայոց Թեմի ներկայացուցիչները Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել Բրազիլիայի Ազգային արդարադատության խորհրդի նախագահի հետ

Բրազիլահայոց Թեմի ներկայացուցիչները Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել Բրազիլիայի Ազգային արդարադատության խորհրդի նախագահի հետ

Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել մայրաքաղաք Բրազիլիայի Ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Այս մասին հայտնում է Բրազիլիայի Հայոց Թեմի լրատության բաժինը: 

«Մինչ այդ, օրեր առաջ, Անդրե Կիսաջեկյանը, առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը, հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:

Հանդիպումը տեղի էր ունեցել zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակը դեռևս պահպանվում է: Պահը կարևոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շատ ու շատ մանրամասներ: Շատերիս է հայտնի, որ Հայոց Ցեղասապանության դառը հետևանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով՝ հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման և ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում: 

Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին է ներկայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկել է մոտիկից ծանոթանալ 100 և ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանն ուղղված թուրքական վայրագություններին:

Նարեկ սրբազանն անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրել է միասին մեկնել Հայաստան՝ նրան ծանոթացնելու Մայր հայրենքիում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջև երկար տարիներ ստեղծված ազնիվ և հոգևոր բարեկամությունը:

Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը  բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանն առ այսօր տարրաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի: Արցախյան պատերազմի  ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի՝ բողոքի ձայն բարձրացրեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհն ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ:

Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը: Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: