շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. Փաշինյան

Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և կից գրառում արել.

«Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Ավելի վաղ հանդիպումից լուսանկար էր հրապարակել նաև ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան և կից գրել 1 բառ՝ «Դրամատուրգիա»:

Նշենք, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը: Ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակությունը ՀՀ-ում է մնալու մի քանի ժամ:

Այսօր նար  ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: 

  • Կիսվել: