շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բորելը հայտնել է, որ Միրզոյանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

Բորելը հայտնել է, որ Միրզոյանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ–ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է Բորելը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»:

  • Կիսվել: