երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բոլոր նրանք, որոնք թուլացրել են հայկական բանակը՝ դատվելու են և դատվում են. Արշակյանն արձագանքել է Աղվան Վարդանյանի հայտարարությանը

Բոլոր նրանք, որոնք թուլացրել են հայկական բանակը՝ դատվելու են և դատվում են. Արշակյանն արձագանքել է Աղվան Վարդանյանի հայտարարությանը

«Բոլոր նրանք, որոնք պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար՝ դատվելու են: Բոլոր նրանք, որոնք հրամայեցին կազմակերպել մարտի 1-ին Երևանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարումը՝ դատվելու են: Բոլոր նրանք, որոնք թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին՝ դատվելու են և դատվում են և չեն մարսելու այդ գողացվածը»,- այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Արշակյանն ասաց.

«Ինձանից աջ մասում նստած ընդդիմադիր խմբակցության թե որ անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները, այդ թվում նաև նրանք, ում անունն այստեղից ձեր գործընկերը հնչեցրեց և այո՝ հատիկ-հատիկ բոլորի հետևից կգնան»:

  • Կիսվել: