ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության  աշխատակիցներն  կայցելեն բակային տարածքներ, կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները

Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն կայցելեն բակային տարածքներ, կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները

Թափոնամանները Երևանում դեռ նոր են տեղադրվել, ծրագիրը պիլոտային է։ Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության մեր աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» թափոնների տեսակավորման վարչությունից։

«Շինաղբն ապակու վերամշակման համար նախատեսված թափոնամանում է, բարձը՝ թղթի, ջեռակն՝ ապակու:
Լուսանկարներում Կենտրոն վարչական շրջանի հասցեներից մեկում տեղադրված թափոնամանների պատկերն է:
 
Թափոնամանները Երևանում դեռ նոր են տեղադրվել, ծրագիրը պիլոտային է։ Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության մեր աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել․․․
 
Առաջին այցը հենց Արգիշտի 7/6 հասցեում էր, զրուցակից-բնակիչներից տարեցները մեր աշխատակիցներին խոստովանեցին, որ ուշադրություն էլ չեն դարձրել նոր, գունավոր թափոնամաններին, ոմանք մեղադրեցին նոր աղբի կետեր ավելացնելու համար։ Բայց նաև քիչ չեն այն բնակիչները, որոնք պատրաստակամ են տեսակավորել, օգտվում են այս հնարավորությունից, միայն թե տեսակավորման նրբություններին դեռ այնքան էլ ծանոթ չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comment
 
 
Share
 
 

  • Կիսվել: