հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բնակչության 46 %-ի համար հեղափոխությունից սպասելիքները չեն արդարացել․ Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49.4 տոկոսը

Բնակչության 46 %-ի համար հեղափոխությունից սպասելիքները չեն արդարացել․ Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49.4 տոկոսը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով։ Հարցումներից մեկը վերաբերում է նրան, թե երեք տարվա ընթացքում որքանո՞վ են արդարացել մարդկանց սպասումները հեղափոխությունից։

«3.2 տոկոսը նշել է, որ «ամբողջությամբ արդարացել է», «որոշ չափով արդարացել է»՝ նշել է 33 տոկոսը, «որոշ չափով չի արդարացել»՝ նշել է 10.2 տոկոսը: Ամենահետաքրքական այստեղ «ընդհանրապես չի արդարացել» նշել է 46 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը։

Նա հիշեցրել է 2018 թ․ սեպտեմբերի ցուցանիշները, որոնք, ըստ Նավասարդյանի, փայլուն էին և միայն 10.9 տոկոսն էր, ասում, որ չեն արդարացել իրենց սպասումները։

«2018-ից հետո գրեթե հինգ անգամ փոփոխվել են ցուցանիշները»,- ասաց Արամ Նավասարդյանը։

Վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 33.4 տոկոսը, իսկ 49.4 տոկոսը հավանություն չի տալիս։ Հարցվածերի 60.5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին և միայն 23 տոկոսն է հավանություն տալիս կառավարության աշխատանքին։

«ՀՀ ԱԺ-ի աշխատանքին հավանություն է տվել միայն 16.3 տոկոսը։ Այսպիսի ցածր ցուցանիշ վերջին 11 տարվա մեջ երբևիցե չի եղել։ 68 տոկոսն այս կառույցի աշխատանքին հավանություն չի տալիս։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 18.7 տոկոսը դրական է գնահատել, իսկ 60 տոկոսը դժգոհում է նրա աշխատանքից»,-ասաց Արամ Նավասարդյանը։

  • Կիսվել: