երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել. Ստեփան Դեմիրճյան

Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել. Ստեփան Դեմիրճյան

Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։

Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված այլ գնահատականներ չհնչեցրեց։

«Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, դժվար է։ Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։

 

  • Կիսվել: