հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԲՀԿ պատգամավորներն ի նշան բողոքի լքել են ԱԺ նիստերի դահլիճը

ԲՀԿ պատգամավորներն ի նշան բողոքի լքել են ԱԺ նիստերի դահլիճը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորական խմբակցությունը ի նշան բողոքի լքել է ԱԺ նիստերի դահլիճը։ Այս մասին տեղեկացրել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Ըստ պատգամավորի` ողջ պատասխանատվությունն ընկած է կառավարող «Իմ քայլը» դաշինքի վրա։

«Ձեր պատճառով մենք չեն կարող հարցեր տալ կառավարության ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է գան Ազգային ժողով»,- ասել է Աբովյանը։

Նա նշել է, որ պատճառը նպատակաուղղված հարձակումներն են իրենց խմբակցության հասցեին, որոնք կազմակերպել են կառավարող դաշինքի պատգամավորները։

  • Կիսվել: