հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք. Դավիթ Խաժակյանը՝ ՍԴ դիմելու Լուսավոր Հայաստանի անելիքների մասին

ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք. Դավիթ Խաժակյանը՝ ՍԴ դիմելու Լուսավոր Հայաստանի անելիքների մասին

Երևանի ավագանո «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ երեկվանից զանգեր և հաղորդագրություններ է ստանում իրենց կուսակցության անելիքների վերաբերյալ: Այս առիթով Խաժակյանը, մասնավորապես, գրել է.

«Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք:

Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների հարցով նախաձեռնում է Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաք:

  • Կիսվել: