երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
 
8 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 085-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։
 
2 085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
 
295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
 
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։
2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով։
 
Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։

  • Կիսվել: