կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՀԿ-ի համար ընդունելի է համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը․ Էնֆիաջյան

ԲՀԿ-ի համար ընդունելի է համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը․ Էնֆիաջյան

Օր առաջ պետք է քաղաքական փոփոխություններ տեղի ունենան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն՝ ընդգծելով, որ լավագույն լուծումն ընտրություններն են:

Ի՞նչ ժամկետներում՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ տրամաբանական:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ընտրական նո՞ր, թե՞ հին օրենսգրքով պետք է գնալ արտահերթին:

«Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է», - պատասխանեց Էնֆիաջյանն՝ ավելացնելով, որ ընտրական օրենսգրքի մասով պետք է կոնսենսուս լինի:

  • Կիսվել: