ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը և մի շարք ՀՅԴ-ականներ

Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը և մի շարք ՀՅԴ-ականներ

Ոստիկանությունը Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկել մի շարք քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ նրանք կազմել էին «ամոթի պատ» և հավկիթներով ողջունում «Իմ քայլի» պատգամավորներին:

Մասնավորապես, բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնում է, որ Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել, իսկ որոշ դեպքերում "պարզապես առևանգել են" ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ ակցիայի վայրից ոստիկանները նաև ParaTV-ի օպերատորին են բերման ենթարկել:

  • Կիսվել: