շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: