ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել

Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել

Բելառուսը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է անում հետևել գազային ոլորտում ազնիվ մրցակցությանը, այդ թվում՝ գազի փոխադրման սակագների սահմանման հարցում: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն:

«Մեր առաջարկը կայանում է նրանում, որ անդամ երկրների վերահսկող մարմինները հետևեն գլխավոր սկզբունքին, որն ապահովում է ազնիվ մրցակցությունը միության գազային ոլորտում՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման սակագնի սահմանումն այն մակարդակում, որը չի գերազանցում նմանօրինակ սակագները գազի ներքին շուկայի սուբյեկտների համար»,- շեշտել է բելառուս գործիչը:

Պետրիշենկոն մասնավորեցրել է, որ գազատրանսպորտային համակարգի սեփականատիրոջ կողմից փոխադրման սակագնի ձևավորումը հանգեցնում է նրան, որ գազափոխադրման գինը Բելառուսի սպառողների համար երեք անգամ տարբերվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի սպառողների համար նույն ծառայության գնից:

«Մենք պետք է հավասար մրցակցային միջավայր ունենանք բոլոր տնտեսվարող սուբյեկտեների համար, լինի դա Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում»,- ասել է Պետրիշենկոն:

  • Կիսվել: