երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԲԴԽ անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել դատավորների հետ

ԲԴԽ անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաև համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի:

  • Կիսվել: