ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բազմաթիվ վարակակիրներ կան, ովքեր անգամ չգիտեն այդ մասին․ վարչապետ

Բազմաթիվ վարակակիրներ կան, ովքեր անգամ չգիտեն այդ մասին․ վարչապետ

Բազմաթիվ վարակակիրներ կան, ովքեր անգամ չգիտեն այդ մասին։ Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դիմակ կրելուն, Փաշինյանը նշեց․

«Աստված չանի մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր անմիջական հարազատին, կամ հենց ձեզ:

Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է, քանի որ մենք որևէ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Նույնիսկ այդ դիմակների որակյալ կրումը կարող է զրոյին հասցնել վարակի տարածումը:

Ինչ վերաբերում է դիմակի գնի վերաբերյալ շահարկումներին, ապա ասեմ՝ երբեք քննարկում չի լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է ակնոց կրեն: Նույնը կարելի է ասել նաև օճառի մասին՝ որևէ մեկը չի ասում այն թանկ է: Որևէ մեկը չի քննարկում նաև օրինակ վարսավիրի ծառայություններից օգտվելու հարցը»:

 

 

 

  • Կիսվել: