Բայրամովը Ֆինլանդիայի ԱԳՆ-ին ասել է, որ «ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ արդեն համաձայնեցված են»
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը նշել է ԵԱՀԿ ինստիտուտների վերացման կարևորությունը, որոնք, ըստ Բայրամովի, «նախկին հայ-ադրբեջանական հակամարտության մնացորդներ են, կորցրել են իրենց արդիականությունը կազմակերպության գործունեության արդյունավետության տեսանկյունից», տեղեկացնում է ԱՊԱ-ն։
«Ֆիննական կողմը մանրամասն տեղեկացվել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների, ականների սպառնալիքի դեմ պայքարի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։
Նշվել է, որ թեև խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ արդեն համաձայնեցված են, առաջընթաց է արձանագրվել նաև սահմանազատման հարցում»,-ասված է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ: