երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովը դատապարտել է Հայաստանի՝ իր խոսքով՝ «անկայուն պահվածքը»

Բայրամովը դատապարտել է Հայաստանի՝ իր խոսքով՝ «անկայուն պահվածքը»

՛՛Հայաստանի վարչապետի կողմից ՛՛Ադրբեջանի տարածքներում՛՛ անջատողականությունը խրախուսող հակասական հայտարարությունների հնչեցումը, չնայած ՛՛Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՛՛ ճանաչելու նրա հայտարարություններին, կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի ապագան՛՛ (չակերտները- խմբ.): Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Շվեյցարիայում ՛՛Տարածաշրջանային անվտանգությունը և Ադրբեջանի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ՛՛ թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա դատապարտել է Հայաստանի՝ իր խոսքով՝ ՛՛անկայուն պահվածքը՛՛, որն իբրև թե ՛՛հարված է խաղաղության գործընթացին՛՛:

 

  • Կիսվել: