երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բայդենն ու Մակրոնը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությունը

Բայդենն ու Մակրոնը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն անդրատլանտյան հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել, ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նախագահ Ջո Բայդենը հունվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որպեսզի արտահայտի մեր  հնագույն դաշնակցի հետ երկկողմ կապերն ամրապնդելու ցանկությունը։ Նախագահ Բայդենը նաև ընդգծել է անդրատլանտյան հարաբերություններն ամրապնդելու իր պատրաստակամությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Միացյալ Նահանգների գործընկերության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները նաև պայմանավորվել են համատեղ աշխատել «արտաքին քաղաքականության ընդհանուր գերակայությունների», այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Սահելի տարածաշրջանի ուղղությամբ։ Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն անհրաժեշտ են համարել սերտ համագործակցություն ծավալել կլիմայի փոփոխության, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսության վերականգնման խնդիրների շուրջ:
 
Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը զրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

  • Կիսվել: