կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Բայդենն Էրդողանին հայտնել է, որ 1915-ի եղեռնն անվանելու է ցեղասպանություն. Bloomberg

Բայդենն Էրդողանին հայտնել է, որ 1915-ի եղեռնն անվանելու է ցեղասպանություն. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է ցեղասպանություն: 

՛՛Նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ինքը մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը ճանաչել որպես ցեղասպանություն՛՛,-նշված է Bloomberg-ի հաղորդագրությունում։

Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի շաբաթ օրը հայտարարության մեջ, որն ավանդաբար արվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: 

 

  • Կիսվել: