ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բայդենի կողմից ցեղասպանություն բառի կիրառումը հարիր չէ մեր դաշնակցային հարաբերություններին. Էրդողանի գլխավորած կուսակցության խոսնակ

Բայդենի կողմից ցեղասպանություն բառի կիրառումը հարիր չէ մեր դաշնակցային հարաբերություններին. Էրդողանի գլխավորած կուսակցության խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային, գրում է ermenihaber.am-ը:

Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»:

Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի բոլոր կողմերում այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շերտ կա: Այն տեղավորված է սփյուռքի մեջ: Այդ շերտը Հայաստանում տևական ժամանակ է գերի է պահում Կովկասում կարգավորման գործընթացը»:

Նա հայտնել է, որ ցեղասպանություն բառն արտաբերելու դեպքում ծանր հարված կհասցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գերի պահելու քաղաքականությանը և կվերացնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը:

Չելիքը վերջում հերթական անգամ հիշատակել է արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի առաջ քաշած թեզերը և մեղադրել Հայաստանին դրանք չընդունելու մեջ:

 

  • Կիսվել: