կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ կարգով. Եղոյան

Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ կարգով. Եղոյան

Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև` ՖԽՎ ներկայացուցիչներից։ Ֆրանսիայի սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին»,- գրել է Եղոյանը։

  • Կիսվել: