չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Բարի ցանկությունների» համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղում կհայտնվի․ Մամիջանյան

«Բարի ցանկությունների» համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղում կհայտնվի․ Մամիջանյան

Մ-ին անդամակցության օրինագիծը Հայաստանին աշխարհաքաղաքական փակուղի է հասցնելու։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը
«Բարի ցանկությունների ժողովածու․․․ Բարի ցանկությունների համար Վալենտինի օրը իրար գրեք կամ Նոր տարվան Ձմեռ պապիկին նամակ գրեք, պարտադի՞ր է, որ ձեր բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղում հայտնվի»,- ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ-ում «Եվրաքվե» նախաձեռնության լիազորված ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հիմնավորումներին՝ ինչ կտա եվրաինտերգրումը Հայաստանին։
Մամիջանյանի խոսքով՝ իշխանամերձ շրջանակներն այնպես են ներկայացնում իրավիճակը, թե Եվրամիությանն անդամակցությունից մի քայլ է մեզ բաժանոմ, մինչդեռ իրականության մեջ մեզ ԵՄ-ում չեն սպասում։
 
«Խոսում են ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, հեսա ԵՄ անդամ են դառնում, բայց օրերս հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) զեկույցը, որտեղ անգամ ակնարկ չկա, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում։ Խոսում եմ պառլամենտական, ոչ թե գործադիր մակարդակի մասին։ ԵՄ մտնող եք, CEPA-ն (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ.) իմպլեմենտացրեք»,- ասաց Մամիջանյանը։

  • Կիսվել: