կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և չի սատարելու որևէ քաղաքական ուժի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և չի սատարելու որևէ քաղաքական ուժի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին հայտնել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

  • Կիսվել: