չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ներքին ժողովրդավարության հետ կապված ճգնաժամ չկա․ Ւվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ներքին ժողովրդավարության հետ կապված ճգնաժամ չկա․ Ւվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումը խմբակցությունում քննարկման առանձին թեմա չի դարձել, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք խմբակցությունում այդ թեմայով քննարկում եղել է։

Հիշեցնենք՝ Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում օրերս գրել էր․ «Արմնյուզով» կոմեդիա է ցուցադրվում, զանգ քաղաքացիներին դիտեք, բայց չվատանաք»։ Այս գրառումը իր հերթին առաջացրել էր իշխանական խմբակցության տարբեր պատգամավորների զայրույթը և նրանց մեծ մասը հասցրեց քննադատել ու ծաղրել Պետրոսյանին։

 Իվետա Տոնոյանը նշեց, որ պատգամավորը իր սեփական կարծիքը հայտնելու իրավունք ունի և հավելեց․ «Մեր խմբակցությունում ներքին ժողովրդավարության հետ կապված ճգնաժամ չկա ու նման հարցերը քննության առարկա չենք դրաձնում»։

 Անդրադառնալով Պետրոսյանի գրառմանը հաջորդած քննադատություններին, Տոնոյանը նկատեց, որ պատգամավորական էթիկայի անհրաժեշտության մասին խոսող անձինք իրենք հետևեին այդ էթիկայի կանոններին։

  • Կիսվել: