երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ. Ալեն Սիմոնյան

Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ. Ալեն Սիմոնյան

Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ալիևի տարածքային հավակնություններից։

«Մենք այսօր կարող ենք խոսել հայելային հռետորաբանության մասին: Այսինքն Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որոնք մենք  30 տարիներին ստեղծել ենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե երբ է հայկական կողմն ասել, որ Բաքուն Հայաստան է, ինչպես Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասում էին՝ Սեւանում են թեյ խմելու: Մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում: Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախագահն իր վերջի հարցազրույցում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։

  • Կիսվել: