Բաքվում բավականին լավ պլան են մտածել, որին Երևանը որևէ պատասխան չունի․ Դանիել Իոաննիսյան
Միայն ի՞նձ մոտ է տպավորություն, որ Ադրբեջանում փետրվարին նախագահական արտահերթ ընտրություններ անելու պատճառը ևս երկու ամիս խաղաղության բանակցություններից թռնելու լավ պատճառ ունենալն է, քանի որ ԱՄՆ-ն ճնշում էր Բաքվին և ուզում էր այս երկու ամսում խաղաղություն ստորագրել տար։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Բանն այն է, որ փետրվարից արդեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ակտիվ փուլն է ու Ալիևին, այդ ընթացքում, երևի, հիմիկվա պես շատ չճնշեն։ Իսկ հետո, մեկ էլ տեսար, Թրամփը ընտրվեց ու խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Ալիևի ձեռքերը արձակվեն։
Մի խոսքով, աչքիս, Բաքվում բավականին լավ պլան են մտածել, որին, երևի, Երևանը որևէ պատասխան չունի»։