հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Բաքվին չեն բավարարել Մոսկվայի բացատրությունները՝  ՀՀ ռազմական մատակարարումների վերաբերյալ

Բաքվին չեն բավարարել Մոսկվայի բացատրությունները՝ ՀՀ ռազմական մատակարարումների վերաբերյալ

Ադրբեջանը բավարարված չէ ռուսական կողմի բացատրություններով ՝ Հայաստան ռազմական բեռներ մատակարարելու վերաբերյալ ։ Ինչպես հաղորդում է Trend-ը՝ այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

"Ռուսական կողմի բացատրությունները մեզ այնքան էլ ձեռնտու չեն։ Ադրբեջանն ակնկալում է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինությունը", - ասել է Հաջիեւը ։

Նա նաեւ նշել է, որ Բաքվին ձեռնտու չէ այն պատասխանը, որ ինքնաթիռներով շինանյութեր են տեղափոխվում: Հաջիեւի խոսքով ՝ դրանք կարող են մատակարարվել նաեւ այլ միջոցներով ։

Նշենք, որ օգոստոսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ  իբրև թե ռուսական ռազմական բեռների՝ Հայաստան մատակարարումների մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ալիեւը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով Հայաստան է բերվել ավելի քան 400 տոննա ռազմական բեռ, եւ նրա հեռախոսազանգի հիմնական նպատակը այդ հարցը հստակեցնելն է եղել:

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանի իր բազայում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները: "Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվություն ։ Եվ երկրորդ մասը զորակոչային արշավ է ։ Ինչ-որ մեկին պետք էր տուն վերադարձնել, մյուսին՝ հակառակը",- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը ։

 

  • Կիսվել: