երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բաքվին այլևս չեն հետաքրքրվում արևմտյան հարթակները, քանի որ նա Երևանից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր. Խաչատրյան

Բաքվին այլևս չեն հետաքրքրվում արևմտյան հարթակները, քանի որ նա Երևանից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր. Խաչատրյան

Արևմտյան բանակցային ձևաչափերն անհետաքրքիր են դարձել Բաքվի համար, քանի որ այդ հարթակներում նա Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր ստանալ հենց Արևմուտքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում արտգործնախարարների ղեկավարների մակարդակով բանակցություններին մասնակցելուց Բաքվի հրաժարվելը։

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց. արևմտյան հարթակում, մասնավորապես Պրահայում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Խաչատրյանը մտավախություն ունի, որ Բաքվի՝ Գրանադայում, Բրյուսելում և այժմ Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելը հղի է նոր պատերազմով։ Նրա խոսքով՝ մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պայմանագիր է կնքում Իսրայելից 1,2 մլրդ դոլար ընդհանուր գումարի ՀՕՊ համակարգերի մատակարարման համար։

«Ոչ մի փաստաթուղթ չի երաշխավորել երկրի անվտանգությունը։ Ցանկացած պատերազմի նախորդում էր խաղաղության և խաղաղ ժամանակաշրջանի մասին ինչ-որ պայմանագի։ Բավական է հիշել Վերսալի պայմանագիրը, որը չկարողացավ կապել Հիտլերի ձեռքերը։ Այժմ էլ է այդպես։ Ցանկացած խաղաղություն միշտ ապահովում է մարտունակ բանակն ու ճկուն դիվանագիտությունը»,- ասաց քաղաքական գործիչը։

Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, թե Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո քանի զորավարժություն է անցկացրել, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ, և որքան զորավարժություններ է անցկացրել Հայաստանն այս ընթացքում։

«Բաքուն չի թաքցնում իր մտադրություններն ու ցանկությունները։ Ինչ-որ 8 գյուղ, անհասկանալի է, թե որտեղից են հայտնված, արտատարածքային միջանցք, փոխհատուցումներ, այսպես կոչված «փախստականների վերադարձ»։ Ընդ որում, նա Հայաստանն ընդհանրապես անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ոչ ոք թող իրեն չհանգստացնի այն հույսով, որ Ադրբեջանը, կուլ տալով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը հանգիստ կթողնի»,- ընդգծեց ընդդիմադիրը։

  • Կիսվել: